Tert.am. 26-12-2011- Թուրքիան ու Ադրբեջանն այսօր կստորագրեն կոնսորցիում ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր: Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը, հուշագրի շրջանակներում կկառուցվի ադրբեջանական Շահ Դենիզ գազահանքից թուրքական Անթալիայով դեպի Եվրոպա գազատար:
Նախարարության համաձայն` կոնսորցիումը կհիմնադրեն Ադրբեջանի SOCAR պետական նավթային, թուրքական Botas պետական և Turkiye Petrolleri AO նավթային ընկերությունները: Ինչպես հաղորդվում է, հետագայում կոնսորցիումին կարող են միանալ նաև այլ միջազգային նավթագազային ընկերություններ:

No comments:
Post a Comment