Zham.am. 26-12-2011- Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում մարսել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման փաստը: Ըստ թուրքական լրատվամիջոցների `թուրք հակերները կոտրել են ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ, Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչ Վալերի Բուայեի կայքը: Նրա կայքի հասցեն գրելու դեքում ընթերցող ավտոմատ կերպով հայտնվում է մի էջում, որտեղ գրված է. «Դուք այնպես եք արել, որ ձերբակալվեն նրանք, ովքեր կհայտարարեն, թե Ցեղասպանություն չի եղել»: Ավելին նրա ֆեյբուքյան էջը թուրքերն ու ադրբեջանցիները հեղեղել են հայհոյանքներով ու սպառնալիքներով:
Իսկ TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոր մեկնաբանություններ է արել ընդունված օրինագծի առիթով."Այդ օրինագծի ընդունումը սկզբունքային ուղղություն չէ։ Եթե 5000, 10,000, 50,000 թուրքեր Ֆրանսիայում «Ես չեմ ճանաչում այդ օրենքը» պաստառներով դուրս գան փողոց, ի՞նչ է, դուք նրանց բոլորին բա՞նտ կնետեք։ Այդ օրինագծի ընդունման հիմքում որևէ մարդասիրական բան չկա, այն պարզապես քաղաքական շահ է»։
Թուրքական թերթից մեկի փոխանցմամբ էլ այդ երկրի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Սարկոզիին մեղադրել է տված խոստումները չկատարելու մեջ. «Ես ականատես եմ եղել, թե ինչպես է պարոն Սարկոզին խոստումներ տալիս մեր վարչապետ Էրդողանին ու նախագահ Գյուլին, որ թույլ չի տա խորհրդարանում այդ օրինագծի ընդունումը։ Սարկոզին նշել էր, որ Ֆրանսիայում առկա է այդպիսի մտադրություն, սակայն չպետք է անհանգստանալ, քանի որ ինքը երաշխավորում է, որ այդ փաստաթուղթը չի ընկնի խորհրդարան։ Իսկ այժմ մենք նրա շրջապատից իմացել ենք, որ նա այդ քայլին գնացել է առաջիկա ընտրությունների պատճառով»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը օրերս ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը, սակայն այն դեռևս պետք է հավանություն ստանա Սենատի կողմից և ապա այն պետք է վավերացնի նախագահը: Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին, հայտարարել Ֆրանսիայի բոլոր տեսակի հարաբերությունների խզման մասին: Իսկ շարունակվող այս հայտարարություններն ու ճնշումների փորձը, ենթադրաբար, կապված է օրինագծի հետագա «առաջխաղացումը» կանխելու հետ: Իսկ անընդմեջ հարձակումները մասնավորապես նախագահ Նիկոլա Սարկոզիի վրա պայմանավորված են նրանով, որ, ըստ ամենատարածված վարկածի, Ցեղասպանության այս օրինագծի ետևում կանգնած է անձամբ Նիկոլյա Սարկոզին.նա հայտնի է իր կոշտ դիրքքորոշմամբ Թուրքիայի հետ հարաբերություններում:Իսկ իր դեմ ուղղված մեղադրանքներին ի պատասխան` Հայաստան այցելությունից հետո է Սարկոզին հայտարարել էր. «մեկ է թուրքերն ինձ չեն սիրում»`խոստանալով Ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմից առաջընթաց չլինելու դեպքում գնալ վճռական քայլերի: Ճիշտ է Wikileaks սկանդալային ռեսուրսում իրապես հայտնվեցին տեղեկություններ, որ Սարկոզին խոստացել էր Թուրքիային օրինագծի անցկացումը կանխել և մայիսին մեկ անգամ կանխվեց քննարկումը Սենատում: Բայց հիմա այժմ ետքայլը միայն կխարխլի Սարկոզիի վարկանիշը ընտրություններից առաջ, հատկապես, որ Սենատում մեծամասնություն կազմող սոցիալիստները ևս հանդես են գալիս օրինագծի ընդունման օգտին:

No comments:
Post a Comment