News.am. 28-12-2011- Թուրքական CNNturk-ի հաղորդումներից մեկի եթերում 1978-ի Մարաշի կոտորածները քննած դատավորի պատմածները շոկի մեջ են գցել հեռուստադիտողներին։
Ուղիղ եթերին միացած դատավոր Քերիմ Գյունայը Մարաշի կոտորածներից մի դեպք է պատմել, երբ ալեւի ընտանիքի բոլոր անդամները փախել էին տնից՝ թողնելով միայն 90-ամյա տատիկին։ Նա նշել է, թե ազգայնականները մտել են տուն եւ տեսել մի աչք ունեցող 90-ամյա կնոջը։ «Նրանք պտուտակահանով հանեցին ծեր կնոջ մյուս աչքն էլ։ Տեսնելով, որ կինը չի մահացել, նրան դուրս են բերում բակ եւ գլուխը մտցնում փորված մի փոսի մեջ, որից հետո մեքենայով վրաեթ անում կնոջը...»,-պատմել է թուրք դատավորը։
Նշենք, որ 1978-ի դեկտեմբերի 19-ից 26-ը Թուրքիայի Մարաշ քաղաքում թուրք ազգայնականները կոտորել են ալեւիներին եւ թալանել նրանց տներն ու ունեցվածքը։ Պաշտոնական տվյալներով կոտորվել է մոտ 150, իսկ ոչ պաշտոնական՝ մինչեւ 500 հոգի։

No comments:
Post a Comment