Saturday, December 24, 2011

Անկարայում ուզում են փոխել պողոտաների ֆրանսիական անունները

Panorama.am. 24-12-2011- Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայում աճում են հակաֆրանսիական տրամադրությունները: Ըստ «Զաման» (Zaman) պարբերականի` թուրքերը որոշել են փոխել մի շարք պողոտաների ֆրանսիական անվանումները:
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչենը:
Նախաձեռնությանը սատարող անկարացիները կարծիք են հայտնել, որ այս նախաձեռնությունը համարժեք պատասխան կլինի Ֆրանսիային և նմանատիպ հակահարվածները պետք է շատացնել:
Անկարայի Փարիզի պողոտայում աշխատողներն ասել են, որ չնայած պողոտայի անվանման փոփոխությունը լրացուցիչ անհարմարություններ կառաջացնի, բայց նկատի ունենալով, որ դա հակահարված կլինի Ֆրանսիային, նրանք կողմ են այդ նախաձեռնությանը:

No comments: