Saturday, December 24, 2011

Իրանում սկսվել է պատգավորական թեկնածուների գրանցման գործընթացը

Tert.am. 24-12-2011- Իրանում այսօր սկսվել է խորհրդարանի պատգամավորների թեկնածուների գրանցման գործընթացը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, Իրանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2012թ. մարտի 12–ին։ Իրանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։
Իրանի Մեջլիսն այժմ 290 պատգամավոր ունի։ Կայքը ընդգծում է, որ քննարկվում է գալիք ընտրություններում պատգամավորների թիվը ևս 10–ով ավելացնելու հարցը։ Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ Իրանում 260 կուսակցություն է գրանցված, որոնցից 60 տոկոսն է գործում։
Իրանի քաղաքական սպեկտրը երեք ճամբարից է բաղկացած՝ բարեփոխիչներ, պահպանողականներ և այսպես կոչված «չափավոր» հայացքներ ունեցողներ։ Բարեփոխիչների ճամբարում 47, պահպանողականների ճամբարում 35, իսկ «չափավորների» ճամբարում 25 կուսակցություն է գործում։

No comments: