Tert.am. 26-12-2011- Իսրայելի Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովի կողմից ապրիլի 24–ն Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևի քննարկմանն է անդրադարձել ամերիկյան Los Angeles Times պարբերականը (պարբերականում խոսվում է միայն ապրիլի 24–ն Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևի քննարկման մասին, մինչդեռ, ինչպես հայտնի է, այսօր Կնեսետի հանձնաժողովում քննարկվելու է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը)։ «Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորը վարչապետի գրասենյակի անունից նախատեսված քննարկման առնչությամբ լրացուցիչ ինֆորմացիա էր պահանջել ու խնդրել էր հետաձգել քննարկումը։ Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, ինչպես հաղորդվում է, հրաժարվել է՝ պաշտպանելով իր այն դիրքորոշումը, որ աշխարհի բոլոր երկրներից հենց Իսրայելը պետք է անդրադառնա այդ խնդրին»,–գրում է պարբերականը։
Los Angeles Times–ն այնուհետև հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Իսրայելի դպրոցներում ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության թեմայով դասընթացներ անցկացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունները նախկինում վիժեցվել են՝ Իսրայելի երբեմնի դաշնակից Թուրքիային զայրացնելու վախից դրդված։ «Իսկ այժմ մտավախություն կա, որ դա կարող է նրանց անկայուն հարաբերություններն անդունդը գլորել»,–գրում է հոդվածագիրը և հավելում, որ օրեր առաջ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Անկարան Փարիզից հետ կանչեց իր դեսպանին և խզեց տնտեսական ու ռազմական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։
«Վերջին շրջանում Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում ճեղքվածք է առաջացել (Անկարայի ու Թել Ավիվի միջև հարաբերությունները նկատելիորեն սառեցին 2010թ. Միջերկրական ծովում տեղի ունեցած այդ միջադեպից հետո. իսրայելական բանակի կողմից Գազայի հատված ուղևորվող «Ազատության նավատորմի» կալանման հետևանքով զոհվել էր 19 մարդ, որից 9-ը թուրք–Tert.am)։ Սառը հարաբերություններին վերջին հարվածը հասցվեց անցած շաբաթ, երբ Իսրայելի պաշտպանության նախարարը չեղյալ հայտարարեց օդային–դեսանտային հետախուզական համակարգերի մատակարարման մասին Թուրքիայի հետ կնքած կարևոր պայմանագիրը, հավանաբար, վախենալով, որ դրանք Իրանում կհայտնվեն»,–ասված է հոդվածում։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ պարբերականը գրում է. «Իսրայելը բարոյադիվանագիտական երկընտրանքի առջև է կանգնած այս հարցի առնչությամբ, որը (հարցը) վերջին տարիներին «անախորժություն է պատճառել» նաև թուրք–ամերիկյան հարաբերություններին և ամերիկյան քաղաքականությանը»։
Նշենք, որ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովն այս րոպեներին քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ապրիլի 24–ն Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևերը։

No comments:
Post a Comment