HayNews.am. 30-1-2012- Թուրքիայի հրեական համայնքի անդամ, գործարար, Բաց հասարակություն ինստիտուտի հիմնադիր Իսահակ Ալոտոնը Hurrieyet-ին տված հարցազրույցում հայտարարել է.
«2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Թուրքիայի համար իսկական դժոխք կսկսվի: Անկարան պետք է շտապի ու ներողություն խնդրի սպանությունները հերքելու համար»:
Ալոտոնն ընդգծել է. «Ներողությունը հասունության նշան է, և ժամանակն է, որ Թուրքիան մեծանա: Թուրքական հասարակությունը փոխվում է շատ արագ, սակայն նրա մենթալիտետը դեռևս հալչելու կարիք ունի: Նրան պետք է հոգեբանական հեղափոխություն: Պետք է մի կողմ թողնել նախապաշարմունքները»:
Հրեական համայնքի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս 1920 թվականից հասարակությանը ներշնչում են, թե ոչ թուրքերն իրենցից վտանգ են ներկայացնում. «Եվ չնայած նրանց ուղեղները լվացել են, սակայն մարդկանց մեծ մասը չի ենթարկվում իշխանության սերմանած այլատյացության քաղաքականությանը»:
Ըստ Ալոտոնի`թուրքական իշխանությունները չեն կարողանում հաղթահարել նաև հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության բարձրացրած հասարակական դժգոհությունը. «Ինձ անհանգստացնում է 2015 թվականը: 2015-ի ապրիլին իսկական դժոխք կսկսվի: Պետք է հասրակությանը նախապատրաստել այն բանին, որ Թուրքիայի կառավարությունը կարողանա հանգիստ ներողություն խնդրել… Զոհերը չեն տառապում սպանությունից, այլ դրա ժխտումից, առաջարկում եմ ոչ թե ներողություն խնդրել սպանության, այլ դա ժխտելու համար»:Monday, January 30, 2012
2015-ի ապրիլին իսկական դժոխք կսկսվի...
HayNews.am. 30-1-2012- Թուրքիայի հրեական համայնքի անդամ, գործարար, Բաց հասարակություն ինստիտուտի հիմնադիր Իսահակ Ալոտոնը Hurrieyet-ին տված հարցազրույցում հայտարարել է.
«2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Թուրքիայի համար իսկական դժոխք կսկսվի: Անկարան պետք է շտապի ու ներողություն խնդրի սպանությունները հերքելու համար»:
Ալոտոնն ընդգծել է. «Ներողությունը հասունության նշան է, և ժամանակն է, որ Թուրքիան մեծանա: Թուրքական հասարակությունը փոխվում է շատ արագ, սակայն նրա մենթալիտետը դեռևս հալչելու կարիք ունի: Նրան պետք է հոգեբանական հեղափոխություն: Պետք է մի կողմ թողնել նախապաշարմունքները»:
Հրեական համայնքի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս 1920 թվականից հասարակությանը ներշնչում են, թե ոչ թուրքերն իրենցից վտանգ են ներկայացնում. «Եվ չնայած նրանց ուղեղները լվացել են, սակայն մարդկանց մեծ մասը չի ենթարկվում իշխանության սերմանած այլատյացության քաղաքականությանը»:
Ըստ Ալոտոնի`թուրքական իշխանությունները չեն կարողանում հաղթահարել նաև հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության բարձրացրած հասարակական դժգոհությունը. «Ինձ անհանգստացնում է 2015 թվականը: 2015-ի ապրիլին իսկական դժոխք կսկսվի: Պետք է հասրակությանը նախապատրաստել այն բանին, որ Թուրքիայի կառավարությունը կարողանա հանգիստ ներողություն խնդրել… Զոհերը չեն տառապում սպանությունից, այլ դրա ժխտումից, առաջարկում եմ ոչ թե ներողություն խնդրել սպանության, այլ դա ժխտելու համար»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment