Tert.am. 30-1-2012- Վրաց Պատիարքարանի օրերս արած հայտարարությունը, թե Թբիլիսիի ներկայիս Սբ. Նշան եկեղեցու տեղում հնում եղել է վրաց ուղղափառ եկեղեցի`զուրկ է փաստերից և հետևաբար` անհիմն, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Եկեղեցին գտնվում է Վրաստանում, նախկին Հակոբ Հակոբյան և Սերեբրյաննայա փողոցների խաչմերուկում: Դա հայկական եկեղեցի է, մենք ունենք երեք հիշատակություն, որոնք փաստում են, որ, այո, Սբ. Նշանից առաջ տեղում եղել է եկեղեցի, բայց դա էլ է եղել հայկական»,- ասաց Կարապետյանը:
Հուշարձանագետը նշում է նաև, որ առաջին հրդեհը մարելուց հետո ջուրն ամբողովին ոչնչացրել է պատմական մասունքները, ինչն անթույլատրելի է: Հրդեհից ամբողջովին ոչնչացվել են նաև ներսում գտնված որմնանկարներն ու պատերին առաջացել են ճաքեր:
Ըստ պատմական տվյալների` եկեղեցին կառուցվել է 1720 թ., սակայն հիմնվել է 1703թ.: Այն հիմնել են տեղի` ծագումով հայ քաղաքագլուխները: Եկեղեցու գմբեթը կառուցվել է 60 տարի անց:
Սամվել Կարապետյանը տարօրինակ փաստ է համարում այն, որ Սբ. Նշանը պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել երկու տարի առաջ, թեև եկեղեցին այդ կարգավիճակն ունեցել է դեռ խորհրդային տարիներին:
Վերջին երկու հրդեհների արդյունքում ամբողջովին փլուզվել է սյուներից մեկն, ու ամեն պահի կարող է փլուզվել եկեղեցու գմբեթը, ահազանգում է հուշարձանագետը:
Սամվել Կարապետյանը համարում է, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրադրությունը պատահականություն չէ:
Monday, January 30, 2012
Վրաց պատրիարքարանի պնդումներն անհիմն են. Սբ. Նշանը հայկական է

برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment