Monday, January 30, 2012

Թուրք փորձագետներ. Հայ-թուրքական շփումներն ավելի քան 75%-ով ֆինանսավորվում են Եվրոպայից եւ ԱՄՆ-ից

News.am. 30-1-2012- Հայ-թուրքական շփումների ծրագրերը 75%-ով ֆինանսավորվում է միջազգային կառույցների կողմից: Այս մասին ասվում է «Կամուրջների հարթման երկու տասնամյակ. Հայ-թուրքական քաղաքացիական նախաձեռնությունների վերլուծություն» գրքում, որի հեղինակն են թուրք վերլուծաբաններ Բուրչու Գյուլթեքին-Փունշմանը (TEPAV կենտրոն) եւ Էզրա Չուհադարը (Բիլքենթի համալսարան): Չնայած որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները պաշտոնական մակարդակով տարվել են միայն դրվագներով, ոչ պաշտոնական կապերը լրագրողների, գործարարների միջեւ համեմատած ավելի երկարատեւ են եղել: 1995-2010թթ. 64 նախագիծ է իրագործվել հայ-թուրքական երկխուսության առնչությամբ: Տեղական կառույցները ֆինանսավորել են նրանց միայն 17,5 %-ով, ընդ որում` մեծամասնությունը Թուրքիայում: Դրամաշնորհային ծրագրերի ներկայացման բարդությունն ավելի էական է դարձնում դրամաշնորհային ծրագրի ճիշտ կազմումը, քան ազդեցիկ նախաձեռնությամբ հանդես գալը: Արդյունքում, ծրագրի մասնակիցները նույնն են մնում: Բացի այդ, դիմումների ձեւաչափը չի տեղայնացվում տեղական առանձնահատկություններից ելնելով: Բացի այդ, նախագծերի հիմնական մասնակիցները Երեւանը եւ Ստամբուլն են ներկայացնում: Ֆինանսավորման եւ գործընկերային հարաբերությունների ճանապարհը անգլերենն է, այն դեպքում, երբ գավառներում, ներառյալ սահմանային շրջանները, լեզվին թույլ են տիրապետում: Ի տարբերություն դրամաշնորհային ծրագրերի, բնական շփումների մասնակիցները օգտագործում են ոչ թե անգլերենը, այլ թուրքերենի, հայերենի եւ ռուսերենի խառնուրդ մի լեզու: Ինչ վերաբերում է միջազգային ծրագրերին, ապա ինչ էլ որ նրանք արտահայտեն կլոր սեղանների շուրջ, հասարակության մեջ նախընտրելի է դրանք չհրապարակելը: Համոզմունք կա, որ հասարակական ճնշումը, թեկուզ համատեղ` հայ-թուրքական, քաղաքական գործիչների վրա շատ քիչ կազդի: Բացի այդ, հանուն նման գաղափարների ելույթ ունենալն ընդունելի չէ թեմայի զգացմունքայնության պատճառով: Այդ թեմայով բացահայտ քննարկումները շատ վտանգավոր են, եւ շատ քչերն են դա անում», - նշվում է գրքում: Երկխոսության հարցերն աշխատում են չարծարծել նաեւ ստամբուլյան հայերը` հետաքրքրություն ցուցաբերելով ավելի չեզոք հարցերի շուրջ` մշակույթի, Թուրքիայում ժողովրդավարության: «Քաղաքական եւ տնտեսական խնդիրները շոշափվում են դժկամությամբ: Ակնհայտ է, որ դա հետեւյալ համոզմունքի արդյունքն է. «Եթե դա անում են թուրքերը, պապ նրանց հետ ոչինչ տեղի չի ունենա, բայց մենք` հայերս, կարող ենք փորձանքի մեջ ընկնել»: Այնուամենայնիվ, նրանց մասնակցությունը ծրագրերում կարեւոր է եւ ոգեւորման կարիք ունի: Սակայն այն անմիջականորեն կախված է հասարակության ժողովրդավարացման մակարդակից:

No comments: