Panorama.am. 30-1-2012- Վրաստանի գործելաոճը նորություն չէ: Արդեն հայկական մի քանի եկեղեցիների հետ կապված նման իրավիճակ եղել է: Վրացական կողմի նման գործելաոճի նպատակն է` ազատվել հայոց հետքից, իսկ պատճառը` հայատյացությունն է: Ասուլիսում նման կարծիք հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` խոսելով Թբիլիսիի Սուրբ նշան եկեղեցու մասին, որը հունվարի սկզբին տեղի ունեցած երկու հրդեհի պատճառով վնասվել էր:
Եկեղեցին կոչվում է Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցի: 2010 թվականին է եկեղեցին պատմական հուշարձանի կարգավիճակ ստանում, բայց, օրինակ, թույլատրվում էր եկեղեցուն կից ապօրինի շինություններ կառուցել: Վրացիների կողմից եկեղեցին երբեք պատմական հուշարձան չի ընկալվել:
Ս. Կարապետյանն ասաց, որ 2002 թվականին էլ եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի պառճառով ոչնչացվել էր Հովնաթանյան նկարիչների որմնանկարները, որոնք թվագրվում էին 18-19 -րդ դարերի առաջին կեսով: Այս տարվա հունվարի 2-ին և 9-ին տեղի ունեցած հրդեհների արդյունքում ջերմությունից պայթում և փլուզվում է հյուսիս-արևելյան գմբեթակիր սյուներից մեկը:
Օրերս Վրաց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որով, ըստ բանախոսի, վիճելի են համարում եկեղեցու ազգային պատկանելիության հարցը:
Հուշարձանագետն ասաց, որ, ըստ վրացական կողմի, նախքան Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը, այնտեղ եղել է վրացական ուղղափառ եկեղեցի, որի վրա հայերը կառուցել են հայկական եկեղեցի: Ըստ նրանց, եկեղեցու վրացականության մասին վկայում է երկրորդ անունը` Սուրբ Նիկողայոս: Մինչդեռ, Ս. Կարապետյանի փոխանցմամբ, Պատմական Հայաստանի տարածքում կան եկեղեցիներ, որոնք Սուրբ Նիկողայոս են անվանվել, այսինքն` Նիկողայոս հրաշագործի պաշտամունքը եղել է նաև Հայաստանում:
Բանախոսն ասաց, որ երեք փաստարկ կա, որ այդ վայրում եղել է եկեղեցի, բայց կրկին հայկական: «Այո, Սուրբ Նշանը կառուցվել է ավելի վաղ կառուցված եկեղեցու տեղում, որն այդ ժամանակ գոյություն չի ունեցել, բայց հին եկեղեցին էլ է եղել հայկական: Ես երբեք չեմ հանդիպել հայերի կողմից յուրացված եկեղեցու: Եթե վրացիները գեթ մեկ փաստ ունեն, սկզբնաղբյուր, թող մեջբերեն, իսկ մենք ունենք` երկու հայկական աղբյուր, մեկն էլ ֆրանսիացի ճանապարհորդի վկայությունը»,- ասաց Ս. Կարապետյանը, ապա շարունակեց. «Եղեկեցին պահպանելու հույս ունեմ միայն մի դեպքում` եթե մեր կեցվածքը էական փոփոխության ենթարկվի: Մեր անտարբերության վերջն ինքներս պետք է տանք: Այս դեպքում շատ հուշարձաններ կփրկվեն»: Միաժամանակ նա նկատեց, որ մեր պետության վերաբերմունքը վերջին շրջանում մի քիչ փոխվել է:Monday, January 30, 2012
Հուշարձանագետ. Վրացիները ցանկանում են ազատվել հայոց հետքից
Panorama.am. 30-1-2012- Վրաստանի գործելաոճը նորություն չէ: Արդեն հայկական մի քանի եկեղեցիների հետ կապված նման իրավիճակ եղել է: Վրացական կողմի նման գործելաոճի նպատակն է` ազատվել հայոց հետքից, իսկ պատճառը` հայատյացությունն է: Ասուլիսում նման կարծիք հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` խոսելով Թբիլիսիի Սուրբ նշան եկեղեցու մասին, որը հունվարի սկզբին տեղի ունեցած երկու հրդեհի պատճառով վնասվել էր:
Եկեղեցին կոչվում է Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցի: 2010 թվականին է եկեղեցին պատմական հուշարձանի կարգավիճակ ստանում, բայց, օրինակ, թույլատրվում էր եկեղեցուն կից ապօրինի շինություններ կառուցել: Վրացիների կողմից եկեղեցին երբեք պատմական հուշարձան չի ընկալվել:
Ս. Կարապետյանն ասաց, որ 2002 թվականին էլ եկեղեցում հրդեհ էր բռնկվել, որի պառճառով ոչնչացվել էր Հովնաթանյան նկարիչների որմնանկարները, որոնք թվագրվում էին 18-19 -րդ դարերի առաջին կեսով: Այս տարվա հունվարի 2-ին և 9-ին տեղի ունեցած հրդեհների արդյունքում ջերմությունից պայթում և փլուզվում է հյուսիս-արևելյան գմբեթակիր սյուներից մեկը:
Օրերս Վրաց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որով, ըստ բանախոսի, վիճելի են համարում եկեղեցու ազգային պատկանելիության հարցը:
Հուշարձանագետն ասաց, որ, ըստ վրացական կողմի, նախքան Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը, այնտեղ եղել է վրացական ուղղափառ եկեղեցի, որի վրա հայերը կառուցել են հայկական եկեղեցի: Ըստ նրանց, եկեղեցու վրացականության մասին վկայում է երկրորդ անունը` Սուրբ Նիկողայոս: Մինչդեռ, Ս. Կարապետյանի փոխանցմամբ, Պատմական Հայաստանի տարածքում կան եկեղեցիներ, որոնք Սուրբ Նիկողայոս են անվանվել, այսինքն` Նիկողայոս հրաշագործի պաշտամունքը եղել է նաև Հայաստանում:
Բանախոսն ասաց, որ երեք փաստարկ կա, որ այդ վայրում եղել է եկեղեցի, բայց կրկին հայկական: «Այո, Սուրբ Նշանը կառուցվել է ավելի վաղ կառուցված եկեղեցու տեղում, որն այդ ժամանակ գոյություն չի ունեցել, բայց հին եկեղեցին էլ է եղել հայկական: Ես երբեք չեմ հանդիպել հայերի կողմից յուրացված եկեղեցու: Եթե վրացիները գեթ մեկ փաստ ունեն, սկզբնաղբյուր, թող մեջբերեն, իսկ մենք ունենք` երկու հայկական աղբյուր, մեկն էլ ֆրանսիացի ճանապարհորդի վկայությունը»,- ասաց Ս. Կարապետյանը, ապա շարունակեց. «Եղեկեցին պահպանելու հույս ունեմ միայն մի դեպքում` եթե մեր կեցվածքը էական փոփոխության ենթարկվի: Մեր անտարբերության վերջն ինքներս պետք է տանք: Այս դեպքում շատ հուշարձաններ կփրկվեն»: Միաժամանակ նա նկատեց, որ մեր պետության վերաբերմունքը վերջին շրջանում մի քիչ փոխվել է:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment