«Լրագիր» 30-1-2012- Ժամանակի ընթացքում, հանրության կարծես թե ավելի ու ավելի զգալի հատվածներում է արմատավորվում այն գիտակցումը, որ Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ սպառել է իրեն եւ այլեւս ունակ չէ համարժեքորեն արձագանքել Հայաստանի առաջ կանգնած ներքին ու արտաքին մարտահրավերներին (եթե իհարկե քսան տարվա ընթացքում երբեւէ համարժեք արձագանքել է. եթե արձագանքը լիներ համարժեք, ապա Հայաստանում այժմ կլիներ բացարձակապես այլ իրավիճակ եւ այլ խնդիրներ ու նպատակներ):
Ներկայում գրեթե անկասկած է նաեւ, որ Հայաստանի խորհրդարանի 2012 թվականի ընտրությունը, ինչպես նաեւ նախագահի 2013 թվականի ընտրությունը, անցնելու են հենց առկա քաղաքական դաշտի միջեւ ծավալվող մրցակցությամբ եւ պայքարով: Իսկ քանի որ այդ դաշտի ոչ համարժեքությունն ավելի ու ավելի է աչք ծակում, կարելի է թերեւս եզրակացնել, որ ընտրական փուլը Հայաստանի համար մեծ հաշվով լինելու է անարդյունավետ, թեեւ իրավիճակն անկասկած կենթարկվի որոշակի հատվածական փոփոխությունների եւ տրամաբանական վերափոխումների:
Բայց ներկայիս քաղաքական ռեսուրսների պարագայում, նկատի ունենալով ժամանակի պահանջը, այդ փոփոխությունները լինելու են խիստ անբավարար:
Այդ իրողությունների պայմաններում, օրեցօր առավել կարեւոր եւ հրատապ է դառնում Հայաստանում քաղաքական ամբողջական, տոտալ սերնդափոխության խնդիրը, բայց ոչ միայն տարիքային, այլ նաեւ արժեքային, աշխարհայացքային եւ մտածողության առումով:
Հայաստանի քաղաքականությունը պահանջում է երիտասարդական շարժում, երիտասարդական շունչ, երիտասարդական ալիք: 2012-2013 ընտրական փուլը դրա առաջացման, ձեւավորման պատեհ պահ է, երբ հաջողության հույսը քիչ է, բայց մեծ է կայանալու հնարավորությունը, ինչը թույլ կտա ընտրական փուլը վերածել հասարակական տրամադրությունների եւ ակնկալիքների մեծ փոփոխության մեկնակետի:
Հայաստանն անկասկած ունի երիտասարդական շարժման, ալիքի ռեսուրս: Այդ ռեսուրսը ներկայում բավական ցրված է՝ տարբեր կուսակցությունների, տարբեր նախաձեռնությունների մեջ: Երեւի թե կարիք էլ չկա, որ այն մեկտեղվի:
Կա պարզապես դրսեւորվելու անհրաժեշտություն: Անգամ իրենց սպառած, ռազմավարական եւ մարտավարական տեղապտույտի մեջ հայտնված կուսակցություններում եւ քաղաքական այլ միավորումներում կա երիտասարդական զգալի պոտենցիալ, որը սակայն ներկայում հանդիսանում է ընդամենը սպառված սերնդի “լիցքավորման գործիք”, իր լիցքերը անիմաստ վատնելով այդ սերնդի քաղաքական կյանքը երկարաձգելու համար:
Մինչդեռ, Հայաստանն ունի այդ սերնդի դեմ ապստամբող երիտասարդ քաղաքական մտքի, մարտավարության եւ ռազմավարության անհրաժեշտություն: Որովհետեւ երիտասարդ մտքի, երիտասարդ հայացքի, ջանքի, եռանդի առաջին եւ ամենաարժեքավոր հատկանիշներից մեկը թերեւս հանդիսանում է “հայրերի” դեմ ըմբոստությունը:
Ըստ երեւույթին, հենց դա պետք է լինի Հայաստանի 2012-2013 ընտրական փուլի գլխավոր հաջողությունը, կամ հաջողության ինդիկատորը, որովհետեւ այլ նշանակալի արդյունքի ակնկալիք Հայաստանի քաղաքական դաշտը այլեւս չի ներշնչում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆMonday, January 30, 2012
Ապստամբություն “հայրերի” դեմ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment