Tuesday, January 31, 2012

Ի. Իբրագիմօղլու. Ժամանակն աշխատում է ընդդեմ Ադրբեջանի

Panorama.am. 30-1-2012- «Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է Ադրբեջանի Կրոնի և խղճի ազատության պաշտպանության կենտրոնի տնօրեն Իլգար Իբրագիմօղլուի հոդվածը, որում վերջինս նշել է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ Ադրբեջանի: «Ճգնաժամ՝ այլ կերպ չի կարելի բնութագրել այն իրավիճակը, որում հիմա երկրի գտնվում է: Ճգնաժամ` ամենուր: Ականտես ենք լինում հասարակության կատարյալ դեգրադացիայի, հակարժեքները վերածվում են արժեքների: Կաշառակերությունը, կեղծիքը, հանդգնությունը դարձել են կյանքի նորմ: Ամուսնալուծություն, միայնակ մայրեր, փողոցում հայտնված երեխաներ, սրանք այնպիսի բաներ էին, որ Ադրբեջանում տասնամյակներ առաջ անընդունելի էին, իսկ այժմ դարձել են սովորական բան»,- նշվում է հոդվածում: «Իսկ եթե չվերլուծել ստեղծված սոցիալական ճգնաժամը և այնտեղից ելք չգտնել, ապա երկրի ապագան շատ մութ կլինի: Քանի դեռ նավթ կա, դա այնքան էլ տեսանելի չէ: Ժամանակն աշխատում է մեր դեմ»,- նշվում է հոդվածում:

No comments: