Tuesday, January 31, 2012

Մերդոկը ցանկանում Էրդողանի փեսայի մեդիա կայսրությունը գնել

Tert.am. 30-1-2012- Հայտնի մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոկը իր ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայի վարչապետի փեսայի մեդիա հոլդինգը: Hurriyet թերթի փոխանցմամ` Մերդոկը դիտարկում է թուրքական ATV հեռուստաալիքի և «Սաբահ» շաբաթաթերթի գնման հնարավորությունը, որի համար պատրաստ է 1 մլրդ դոլար վճարել: Մասնավորապես, պարբերականի փոխանցմամբ, Մերդոկը նախնական հայտի ներկայացման ժամկետը երկարաձգելու խնդրանքով դիմել է գործարքի լիազոր Goldman Sachs բանկին: Wall Street Journal-ը հղում կատարելով News Corporation-ի իր աղբյուրներին, գրում է, որ Calik Grup–ին պատկանող թուրքական առաջատար ԶԼՄ-ների վաճառքով հետաքրքրված է Time Warner մեդիա հսկան և մասնավոր TPG Capital ներդրումային ընկերությունը: Պարբերականը վաճառքի հանված ԶԼՄ-երը գնահատում է 700 մլն դոլարից - 1 մլրդ դոլար: Նշելով, որ Calik Grup-ը 2008 թ. Թուրքիաի ապահովագրական հիմնադրամից դրանք գնել էր 1.25 մլրդ դոլարով: Նշենք, որ ATV հեռուստաալիքի տերը և հոլդինգի գործադիր տնօրենը Բերատ Ալբայրակն է, որը Թուրքիայի վարչապետ Էրդողանի փեսան է:

No comments: