Monday, January 30, 2012

Դեսպան. Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի սերտացման նախաձեռնություններին

News.am. 30-1-2012- Մافزودن تصويرեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի սերտացման նախաձեռնություններին: Այս մասին հունվարի 30-ի մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը` դիվանագետը հիշեցրել է, որ Եվրամիությունում երկրի անդամակցության գլխավոր պայմաններից մեկը հարեւան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելն է: Այսպիսով, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պաշտոնական Լոնդոնի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչպես հարեւանների հետ բարիդրացիական կապեր հաստատել: Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի սերտացման նախաձեռնություններին», - նշել է դեսպանը:

No comments: