Monday, January 30, 2012

Իրանը ստեղծել է նոր անօդաչու թռչող սարք

1in.am. 30-1-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի գիտնականներն ու կոնստրուկտորները ստեղծել են նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը ստացել է A1 անվանումը: Այդ ԱԹՍ-ն կարող է վեր բարձրանալ մինչև 10,000 ոտնաչափ և կրել մոտ 5 կիլոգրամ օգտակար բեռ: ԱԹՍ-ի քաշը 50 կիլոգրամ է, իսկ թռիչքի տևողությունը՝ 2 ժամ: Իրանական ԱԹՍ-ն հագեցած է այնպիսի հաղորդիչ-հեռուստախցիկներով, որոնք ունակ են տարբերակել գույնը, քիմիական նյութերը և ձայնը: Հիշեցնենք, որ Իրանը հայրենական արտադրության առաջին ԱԹՍ-ն ներկայացրել է 2010 թվականի օգոստոսի 22-ին, երբ երկրում նշվում էր Ռազմական արդյունաբերության օրը:

No comments: