Tuesday, January 31, 2012

Վրաստանը տնտեսական աճով առաջ է անցել Հայաստանից

News.am. 31-1-2012- Վրաստանի տնտեսական աճը 2011 թ. կազմել է 6.8 տոկոս: Այդ մասին, ըստ civil.ge կայքի, հայտնել է Վրաստանի Վիճակագրական ծառայությունը: Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011 թ. 5.9 տոկոս է: 2010 թ. եւս Վրաստանի ՀՆԱ աճը գերազանցել է Հայաստանի համանման ցուցանիշին: Այսպես` 2010 թ. Վրաստանի ՀՆԱ-ն աճել էր 6.4 տոկոսով, իսկ Հայաստանինը` 2.6 տոկոսով:

No comments: