Tuesday, January 31, 2012

Սարկոզիի դարաշրջանի Ֆրանսիան հենվում է դոգմաների և անհեթեթությունների վրա. Էրդողան

Tert.am. 31-1-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հուսով է, որ ֆրանսիացի ժողովուրդը դեմ հանդես կգա Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին։ «Լուսավորության դարաշրջանում Ֆրանսիան որպես ամեն ինչի հիմք ընդունեց բանականությունը։ Սարկոզիի դարաշրջանի Ֆրանսիան հենվում է դոգմաների, նախապաշարմունքների և անհեթեթությունների վրա։ Թուրքիան հուսով է, որ ֆրանսիացի ժողովուրդը կընդդիմանա այդ ամենին»,–ադրբեջանական Trend.az կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Էրդողանը։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

No comments: