Panorama.am. 25-1-2012- Ազդեցիկ «The Economist» հանդեսը Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին նվիրված «Անբնական, բայց օգտակար դաշնակից» վերնագրով հոդվածում հայտնում է, որ ինչպես միշտ, Իսրայելը բարեկամություն է փնտրում իր տարածքի ծայրամասերում:
«Այս մասին խոսելը քաջություն պահանջող մտերմության նման է: 1991 թ-ին Ադրբեջանի անկախության ձեռքբերումից հետո, հրեական պետության և շիա մահմեդական երկրի միջև հարաբերությունները մեծացել և ծաղկել են: Նրանցից երկուսն էլ վախենում են Իրանից», -նշում է հանդեսը:
«Ազադլիգը» գրում է, որ անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան կապերին` անգլիական հանդեսը հայտնում է, որ որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, Ադրբեջանը Իսրայելի հետ կապված բանաձևերում քվեարկում է արաբական և մահմեդական երկրների օգտին: Իսրայելցիներն էլ ասում են, որ իրենք ավելի շատ կարևորում են Ադրբեջանի ոչ թե խոսքը, այլ գործը: Հանդեսը նշում է, որ Ադրբեջանի ամենամեծ բջջային օպերատորը Իսրայելի գործընկերն է: Այժմ իսրայելցիները մեծ փողեր են ներդնում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության մեջ: Անցյալ տարվա մարտին Ադրբեջանի և Իսրայելի ստեղծած համատեղ ձեռնարկություններում սկսել են անօդաչու ինքնաթիռներ արտադրվել:
«Ադրբեջանի առաջնորդները վախենում են բնակչության մեկ չորորդը էթնիկ ադրբեջանցի հանդիսացող Իրանից եկող իսլամիստական ազդեցությունից: Իրանի այաթոլաներն էլ զգուշանում են աշխարհիկ Ադրբեջանի ազդեցությունից: Իսրայելի հետ ջերմ հարաբերությունների համար Իրանը կշտամբել է Իլհամ Ալիևին: Ադրբեջանի պաշտոնյաները հետաքրքրված չեն Ադրբեջանի զինված ուժերում ուսումնական վարժանքներ անցկացնելու մասին Իսրայելից արվող առաջարկներով: Ադրբեջանի հետ մոտ հարաբերություններ ունեցող Թուրքիան էլ է զայրացած Իսրայելի հետ Ալիևի մտերմությունից: Բաքվում Թուրքիայի դեսպանը քաղաքավարի մերժում ստացավ Թուրքիայի ճանապարհը բռնած Ադրբեջանի կառավարությանն արած` Իսրայելի հետ հարաբերությունները խզելու կոչին», -ընգծում է The Economist-ը:
Thursday, January 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment