REGNUM-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խոջալու ադրբեջանական քաղաքի ողբալի դեպքերը, որոնք տեղի են ունեցել 1992 թվականի հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը, անվանել է «ցեղասպանություն»:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` ինչպիսիք են Human Rights Watch-ը, Мемориал–ը, հայկական զինված ուժերն ու Ստեփանակերտում տեղակայված ԱՊՀ-ի միացյալ ուժերի 366–րդ զորագնդի զինծառայողները, գրոհել էին Խոջալուն: Օպերացիայի ժամանակ սպանվել էին հարյուրավոր խաղաղ բնակիչներ:
«Ադրբեջանի և Թուրքիայի պատգամավորներն աշխատելու են, որպեսզի ամբողջ աշխարհում ընդունեն Խոջալուի ցեղասպանությունը: Մենք միշտ թշնամիներ ենք ունեցել: Ադրբեջանը մեր եղբայրն է, և միշտ մեզ հետ է»,- ասել է Էրդողանը:
Ինչպես հիշեցնում է ադրբեջանական Aze.az կայքը, Պակիստանն այս շաբաթ պաշտոնապես ընդունել է Խոջալուի ցեղասպանությունը: Այս պետությունն առաջինն արձագանքեց Իսլամական համագործակցության կազմակերպության համապատասխան կոչին: Այդ կազմակերպությունը Պառլամենտական միության 7-րդ նիստի ժամանակ ջարդն ընդունել է որպես ցեղասպանության գործողություն: «Հատկանշական է, որ Պակիստանը չի ընդունում Հայաստանի անկախությունը և այդ պետության հետ չի ծավալում որևէ հարաբերություններ»,– նշում է կայքը:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment