Monday, February 6, 2012

Թուրքը հայց է ներկայացրել Ֆրանսիայի և տեղի հայ համայնքի դեմ

HayNews.am . 5-2-2012- Ներկայիս Թուրքիայի Այնթափ քաղաքի բնակիչ Ահմեթ Քարադաղը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ֆրանսիայի կառավարության, այդ երկրում հայկական համայնքի և Թուրքիայում չորս հայկական հիմնադրամների դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է «ՀայԹերթը»: Քարադաղն իր հայցերը ներկայացրել է` բողոքելով «Ֆրանսիայի կողմից Այնթափի օպուկացման ժամանակ կրած վնասների համար»: Թուրքը նշել է, թե պահանջում է «իր պապերի կրած վնասների դիմաց փոխհատուցում վճարել»: Վերջինս արդեն հայց է ներկայացրել Այնթափի դատարան և կոչ արել բոլորին հեևել իր օրինակին ու դատարան դիմել Ֆրանսիայի դեմ: Նշենք, որ «օկուպացիա» ասելով` թուրքերն ի նկատի ունեն Առաջին աշխարհամարտին հետևած տարիներին, երբ Այնթափն անցել էր Ֆրանսիայի մանդատի տակ:

No comments: