Tert.am. 5-2-2012- Իրանը կգրոհի յուրաքանչյուր երկիր, որի տարածքը կօգտագործվի Իսլամական հանրապետության դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, РИА Новости-ի հաղորդմամբ` այսօր այս մասին հայտարարել է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Հուսեին Սալամին:
«Ցանկացած տարածք, որտեղից թշնամին Իրանի դեմ ռազմական գործողություն կիրականացնի` պատասխան հարված կստանա մեր զինված ուժերի կողմից» - ասել է Սալամին:
Որոշ փորձագետներ չեն բացառում, որ հակամարտությունը Իրանի հետ կարող է վերաճել ռազմական բախման: Բացի ԱՄՆ - ից, Իրանի դեմ կոալիցիա կարող են կազմել Վրաստանը, Թուրքիան, Իսրայելը և Պարսից ծոցի որոշ միապետություններ:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment