Monday, February 6, 2012

Մեծ պահքը կսկսվի փետրվարի 20-ին

News.am. 5-2-2012- Մեծ պահքը կսկսվի փետրվարի 20-ին եւ կավարտվի Սուրբ Հարության կամ Զատիկի տոնի նախօրեին` ապրիլի 8-ին, հաղորդում է Հայ Առաքելական Սբ Եկեղեցու պաշտոնական կայքը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան ու կարեւոր օրեր` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տտնեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ: Պահքերի նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Վերջին` Ծաղկազարդի կիրակին, գարնան դիմավորումն է: Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ մեղրի), որը ենթադրում է «համեստ» սննունդ, զանազան ճոխ եւ համադամ կերակուրներից եւ ոգելից խմիչքներից հրաժարում: Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը, շատ կարեւոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագների եւ ժամերգությունների մասնակցելը, աղոթելը, բարին արարելը եւ միմյանց ներելը:

No comments: