Tert.am. 5-2-2012- Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Անվտանգության հարցերով 48-րդ համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև վստահություն հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման առնչությամբ: Կայքն ընդգծում է, որ հանդիպմանն Ալիևն ու Քլինթոնը նաև կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ավելի վաղ, Քլինթոնը հանդիպել էր նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment