1in.am. 6-2-2012- Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ներկայացրել է ռազմական նշանակության 21 էլեկտրոնային ու հեռուստահաղորդակցային համակարգեր: Շնորհանդեսից հետո դրանք հանձնվել են Իրանի զինված ուժերին:
Դրանց շնորհանդեսին ներկա է եղել նաև պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: Վերջինիս խոսքերով՝ նոր ռազմական տեխնիկան ներառում է լազերային համակարգեր, հրթիռների ղեկավարման հակատանկային համակարգեր, 3 նոր ռադարներ, պաշտպանության լազերային նպատակային միջոցներ, նավիգացիոն համակարգեր, նավերի ու սուզանավերի համար նախատեսված կապի էլեկտրոնային համակարգեր և այլն:
Վահիդին ընդգծել է, որ այս միջոցները կոչված են երկրի անվտանգության ամրապնդմանը, ինչը մասնավորապես վերաբերում է հեռավոր շրջաններին:
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment