Sunday, February 5, 2012

Թուրքիան դեմ է Մուբարաքի մահապատժին

Tert.am. 4-2-2012- Թուրքիան դեմ է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հնարավոր մահապատժին, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է թուրքական «Հյուրիեթը»: Մուբարաքին իր ընթացիկ դատավարությունից հետո մահապատժի վտանգ է սպառնում: Ասելով, որ չնայած Միջին Արևելքում այլևս պետք է տեղ չունենան Սիրիայի Ասադի, Լիբիայի Կադաֆիի և Եգիպտոսի Մուբարաքի ռեժիմների պես վարչակարգեր, Դավութղլուն հայտարարել է, որ Թուրքիան դեմ է մահապատիժներին` որպես երկիր, որը հրաժարվել է մահապատժից: Թուրքիայի արտգործնախարարը նաև ասել է. «Մարդասիրական մոտեցումներից բացի` որպես սկզբունք, ես կարծում եմ` Մուբարաքի մահապատիժը սխալ կլինի Եգիպտոսում սոցիալական խաղաղություն հաստատելու առումով»:

No comments: