Tert.am. 6-2-2012- ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, հայտնում է USA Today-ը: Այս անգամ պատժամիջոցը ենթադրում է Իրանի կենտրոնական բանկի, այլ ֆինանսական կառույցների և իշխանությունների բոլոր միջոցների սառեցում Ամերիկայի տարածքում:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Այս գործողություններն ընդգծում են ամերիկյան վարչակազմի` իրանական ռեժիմին իր միջազգային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու վճռականությունը»:
Ավելի վաղ նախագահ Օբաման հարցազրույցում հայտնել էր, թե ԱՄՆ-ի կառավարությունը «շատ լավ հասկանում է, թե Իրանն ինչքան հեռուն է գնալու միջուկային զենք ստեղծելու իր ջանքերում»: Օբաման նաև ակնարկել է, թե Իրանն այժմ պառակված է ներսից:
Օբաման հավելել է, թե ԱՄՆ-ն ճգնաժամի դիվանագիտական լուծման կողմնակից է, սակայն նա շեշտել է նաև այլընտրանքների մասին` հիշելով նաև Իսրայելի մասին: Այս առիթով նա ասել է, թե ԱՄՆ-ի և Իսրայելի միջև դեռ երբեք նման սերտ ռազմական և հետախուզական գործակցություն չի եղել:
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment