News.am. 6-2-2012- Ամերիկայի հայկական համագումարը լուրջ անհանգստություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության կապակցությամբ: Ավելի վաղ Ռոբերտի Դոլդը եւ Ադամ Շիֆը կոչ են արել Կոնգրեսի գործընկերներին ստորագրել նամակի տակ, որը կոչ է անում պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հրաժարվել Հայոց ցեղասսպանության հարցում իր վերջին հրապարակային ելույթներից:
Արտահայտելով զարմանք եւ հիասթափություն Քլինթոնի խոսքերի կապակցությամբ, Համագումարը նամակ է ուղարկել նախագահ Բարաք Օբամային` պահանջելով անմիջապես որոշակի քայլեր ձեռնարկել: «Պարոն նախագահ, ժամանակն է, որ Դուք իրականացնեք Ձեր նախընտրական խոստումը եւ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»,-ասված է նամակում:
Համագումարը նաեւ ողջունել է կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդի եւ Ադամ Շիֆի նախաձեռնությունը, ովքեր կոչ են արել իրենց գործընկերներին ստորագրել Հիլարի Քլինթոնին ուղղված նամակի տակ:
«Մենք կոչ ենք անում երկրի բոլոր իրավապաշտպանները անել ամեն հնարավորը, որպեսզի իրենց նահանգից ընտրված Կոնգրեսի անդամները ստորագրեն այդ կարեւոր նամակի տակ` ուղղված Հիլարի Քլինթոնին»,-հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment