Monday, February 6, 2012

Թուրքիան ոգեշնչման աղբյուր է արաբական երկրների համար. Ֆյուլե

Tert.am. 6-2-2012- Եվրամիության` Թուրքիայի հետ հարաբերությունների պատասխանատու կոմիտեի անդամ Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիան արաբ ժողովրդավարությունների համար ոգեշնչման աղբյուր է: Թունիս կատարած այցի ընթացքում նա հանդիպել է այդ երկրի վարչապետին, որից հետո կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ արաբական նոր դեմոկրատիային աջակցելու համար ամենալավ ճանապարհն առևտուրն է. «Պետք չէ վախենալ, որ «արաբական աշխարհի գարնանից» հետո պահպանողական կուսակցություն կգա իշխանության գլուխ, բառերի վրա կենտրոնանալու փոխարեն պետք է կենտրոնանալ ժողովրդավարական արժեքների վրա: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան կարող է լավ մոդել լինել, որովհետև պահպանողական կուսակցության կողմից ղեկավարվելով` այն նաև բանակցություններ է վարում Եվրոմիության անդամ դառնալու համար: Սա տարածաշրջանի երկրների համար ոգեշնչման շատ լավ աղբյուր է»: Ֆյուլեն ընդգծել է նաև, որ 2010թ. հետո ԵՄ –Թուրքիա հարաբերությունների մեջ որևէ լուրջ առաջընթաց չի արձանագրվել կապված Կիպրոսի հարցով առաջացած լարվածության հետ, գրում է Sabah-ը:

No comments: