Tuesday, February 7, 2012

Հունաստանը սկսել է Թուրքիայի հետ սահմանին պատի կառուցումը

Tert.am. 6-2-2012- Հունաստանը Թուրքիայի հետ սահմանի մի հատվածում պաշտպանական պատ է կառուցում` անօրինական ներգաղթյալների մուտքը Եվրոպա կրճատելու նպատակով: Պատի երկարությունը 10 կմ է, իսկ բարձրությունը 2.5 մետր: Պատի վրա 2 շարք փշալար կանցկացվի և 24 հատ տեսախցիկ կտեղադրվի: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: «Այս պատը խոչընդոտ կհանդիսանա մաքսանենգների և անօրինական ներգաղթյալներ համար: Նաև կծառայի որպես հիշեցում այն մասին, որ Հունաստանը բոլորին չէ մատչելի», - հայտարարել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Պապուցիսը և ավելացրել, որ թույլ չի տա, որ միգրանտները Հունաստանը Եվրոպա անօրինական ներգաղթի դարպասի վերածեն: Նախարարի խոսքերով 2011թ. Հունա-Թուրքական սահմանին 55 հազար անօրինական ներգաղթյալ է ձերբակալվել:

No comments: