Monday, February 6, 2012

ՀՀ մշակույթի նախարար. Հայաստանը պետք է մասնակցի Բաքվի «Եվրատեսիլին»

HayNews.am. 6-2-2012- «Իմ անձնական կարծիքով` այո’, Հայաստանը պետք է մասնակցի «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթն ամենայն հավանականությամբ անցկացվելու է Բաքվում: Նախարարի խոսքով` Հայաստանին «պետք է բոլոր ձևաչափերով, բոլոր վայրերում հնարավորինս շատ մասնակցություն, ինչը միայն ի օգուտ է լինելու` անկախ արդյունքներից»: «Նույնսիկ եթե մեզ մոտ լինում են պարտություններ, ես համարում եմ դրանք հաղթանակ»,- ամփոփեց Պողոսյանը:

No comments: