Saturday, February 4, 2012

Դավութօղլուն ԱՄՆ-ում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

News.am. 3-2-20212- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` փետրվարի 8-13 ԱՄՆ կատարելիք այցի օրակարգային թեմաներից է լինելու նաեւ Հայոց ցեղասպանության հարցը Կոնգրես չներառելու խնդիրը: Թուրքական Star-ի փոխանցմամբ` Դավութօղլուի օրակարգում կարեւոր կետերից են PKK-ի դեմ պայքարում Predator անօդաչու սարքերի հանձնումը Թուրքիային եւ մոտեցող ապրիլ ամսվա հետ կապված Հայոց ցեղասպանության հարցը: Նախատեսվում է, որ Դավութօղլուն հանդիպելու է ԱՄՆ պետքարուղար Հիլարի Քլինթոնի եւ կոնգրեսականների հետ: Նշվում է, որ ԱՄՆ այցը կարեւոր է, քանի որ չնայած ԱՄՆ իշխանությունները անօդաչու սարքերի վաճառքի եւ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Թուրքիային դեմ չեն գնում, սակայն ԱՄՆ Կոնգրեսում իսրայելական լոբբիի ազդեցության տակ մեծ թվով կոնգրեսականներ կան:

No comments: