Monday, February 6, 2012

Իրանական կայք. Պաշտոնական Բաքուն սահմանափակում է այդ երկրում գործող իրանական ներկայացուցչությունների գործունեությունը

Panorama।am. 6-2-2012- Ադրբեջանը սահմանափակում է այդ երկրում գործող իրանական ներկայացուցչությունների. Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այդ երկրում գործող Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկին մուտքի արտոնագիր չի տրամադրելու: Շարունակելով թեման` հոդվածի հեղինակը նշում է, որ բացի վերոնշյալից, Ադրբեջանը սահմանափակում է նաև Բաքվում ԻԻՀ հոգևոր առաջնորդի գրասենյակին կից գործող «Հոսեյնիե»-ի (շիաների աղոթավայր, հավաքատեղի) գործունեությունը` հրաժարվելով վերջինիս աշխատակիցներին մեկ տարվա մուտքի արտոնագիր տրամադրել: Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակում են գործել Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի վրա:

No comments: