Monday, February 6, 2012

Ես կարծում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է մնան ԱԺ օրակարգում. Սամվել Նիկոյան

News.am. 6-2-2012- Ազգային Ժողովի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը Հայաստանի նախագահի իրավասությունների շրջանակում է: Այդ մասին, այսօր` փետրվարի 6-ին, խորհրդարանի ամբիոնից հայտնել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցադրմանը: Սաֆարյանը նշել էր, թե Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը խոստացել է ճանաչել ցեղասպանությունը, եթե գիտականորեն ապացուցվի ցեղասպանության փաստը: Ըստ Սաֆարյանի, նման հայտարարություններն անընդունելի են եւ Հայաստանի խորհրդարանը պետք է ի վերջո հետ կանչի արձանագրությունները: «Հայ-թուրքական արանագրությունների հետ կանչումն Ազգային Ժողովի օրակարգից Հայաստանի նախագահի իրավասությունների շրջանակում է: Բայց ես կարծում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է մնան օրակարգում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կախված չէ այդ արձանագրությունների հետ: Ընդհակառակը, միջազգային հանրությունը հարգում է Հայաստանի դիրքորոշումը»,-ասել է Սամվել Նիկոյանը: Ի պատասխան Սաֆարյանը նշել է, թե «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու մեծ օրակարգին այնքան ժամանակ, քանի դեռ «տխրահռչակ արձանագրությունները, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում, ներառված են այնտեղ»:

No comments: