Saturday, March 24, 2012

Թուրքիայում հայաստանցի 21-ամյա Նարինեն սեռական շանտաժի զոհ է դարձել եւ ինքնասպանություն գործել

News.am. 23-3-2012- Աշխատելու համար խորթ հոր եւ եղբոր հետ Ստամբուլ տեղափոխված հայաստանցի 21-ամյա Նարինե Մկրտչյանը դարձել է ազգությամբ թուրք Օրհանի շանտաժի զոհը եւ ինքնասպան եղել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Նարինեի եղբայրը՝ Ժորան պատմել է, որ Նարինեն սիրահարված է եղել Օրհանին եւ մտադիր է եղել ամուսնանալ նրա հետ, սակայն Օրհանը խաբելով Նարինեին՝ քնել է նրա հետ եւ գաղտնի նկարահանել մերկացած Նարինեին։ Այնուհետ Օրհանի եղբայրը՝ Բարըշը Նարինեին ստիպել է իր հետ էլ պառկել՝ սպառնալով նրա մերկ կադրերը ցույց տալ եղբորը։ Բարըշը մերժում ստանալուց հետո Նարինեի եղբորը ցույց է տվել տեսագրությունը։ Ժորան զայրացած վիճել է Նարինեի հետ եւ ապտակել նրան։ Դրանից հետո Օրհանը եւ Բարըշը Նարինեից գումար են պահանջել՝ այս անգամ սպառնալով նրա մերկ կադրերը տեղադրել ինտերնետում։ Նարինեն փորձել է աշխատանքի վայրից հայթայթել պահանջված գումարը, սակայն անհաջողության է մատնվել եւ ինքնասպանություն գործել՝ ցիանիդ խմելով։ Ինքնասպանության օրը հայրն ընդմիջմանը տուն է եկել եւ տեսել Նարինեի անշնչացած մարմինը ու կանչել Ժորային։ Քանի որ հայր եւ որդի անօրինական են գտնվում Թուրքիայում, խուսափել են գնալ ոստիկանություն։ Նարինեի թաղման հարցերով զբաղվել է նրա թուրք ծանոթներից մեկը։ Աղջկա ինքնասպանության մասին լսելուց հետո շտապ Թուրքիա է ժամանել մայրը՝ Նունե Մկրտչյանը եւ դիմել իրավապահ մարմիններին։ Մահվան գործը հետաքննող դատախազը թույլ չի տվել Նարինե Մկրտչյանի փաստաբանին ծանոթանալ գործին։

No comments: