«Լրագիր» 23-3-2012- Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզոգոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը խիստ օգտակար է:
Քրիստոս Պոլիզոգոպուլոսը տեղեկացրել է, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կհանդիսանա նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես ԵՄ անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին՝ եվրաինտեգրման ճանապարհին:
Զրուցակիներն անդրադարձ են կատարել Հունաստանում առկա տնտեսական, քաղաքական իրավիճակին և առաջիկա ծրագրերին, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Saturday, March 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment