Tert.am. 27-4-2012- Վաշինգտոնում ապրիլի 26-ին անցկացվել է «Ադրբեջանա-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը. նվաճումներ ու հեռանկարներ» համաժողովը, որին մասնակցել են ամերիկացի ու ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում է SalamNews-ը: Բացման ժամանակ հակիրճ ներկայացվել է 2 երկրների անցած ուղին: Միսիսիպիից սենատոր Ռոջեր Ուիքերը նշել է, որ երկու երկրների համագործակցությունը բազմակողմանի է, նաև` էներգետիկ անվտանգության ոլորտում, և Ադրբեջանը կարևոր ներդրում ունի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցում: Թենեսի նահանգից կոնգրեսական Սթիվ Քոենը, խոսելով Հարավային Կովկասի մասին, նշել է, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր դաշնակից է տարածաշրջանում: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ընդգծել է, որ ամերիկացիներն ու ադրբեջանցիները շատ ընդհանուր գծեր ունեն, որոնցից մեկը «հանդուրժողականությունն» է:
Saturday, April 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment