Thursday, April 26, 2012

Կալիֆորնիայի նահանգապետը Ապրիլի 24-ը հիշատակի օր է հռչակել

Tert.am. 26-4-2012- ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Հայոց ցեղասպանության կապակցությամբ հրապարակած հռչակագրով Ապրիլի 24-ը հիշատակի օր է հռչակել: Ջերի Բրաունը նաև գրել է, որ 1915 թ-ից մինչև 1923 թ-ը 1.5 մլն հայեր են աքսորվել, սովի ու բռնության զոհ դարձել: Նա նշել է, Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: «Այսօր մենք հարգանքի տուրք ենք տալիս Ցեղասպանության զոհերի հիշատակին և վերապրողներին հավաստիացնում ապագայում նման վայրագությունները կանխելու մեր պատրաստակամության մասին»,- ասված է հռչակագրում:

No comments: