
News.am. 3-4-2012- ԵԱՀԿ-ի` լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ներկայացրել է Թուրքիայում լրագրողների իրավունքների վերաբերյալ լրացված զեկույցը, կոչ անելով այդ երկրի իշխանություններին անհապաղ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում:
«Ճաղավանդակի հետեւում հայտնված լրագրողների թիվը նախորդ տարի աննշան ավելացել է»,-հայտարարել է Միյատովիչը, հավելելով, որ այդ հանգամանքը ստիպում է բարձրացնել Թուրքիայում արտահայտվելու ազատության հարցը:
ԵԱՀԿ տվյալներով, այս պահին Թուրքիայի հանտերում է գտնվում 95 լրագրող:
Դունյա Միյատովիչը երկրի իշխանություններին կոչ է արել փոխել օրենսդրությունը, որպեսզի լրագրողները չհայտնվեն բանտում: «Նրանք, ովքեր գտնվում են բանտերում, պետք է ազատ արձակվեն»,-ընդգծել է նա:
No comments:
Post a Comment