
Tert.am. 2-4-2012- Ադրբեջանական դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում հնարավոր չէ հայերի և Հայաստանի հանդեպ բարեկամական վերաբերմունք քարոզել: Եվրանեսթի վեհաժողովի ընթացքում պատասխանելով հայկական պատվիրակության անդամ Արամ Սաֆարյանի հարցին` այսպես է պատասխանել Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Միսիր Մարդանովը:
Արամ Սաֆարյանը ադրբեջանցի նախարարին հարցրել էր, թե արդյո՞ք ադրբեջանական դպրոցներում հայության նկատմամբ ատելություն և թշնամանք է քարոզվում:
«Պատկերացրեք Ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով մահացել են ընտանիքի բոլոր անդամները` բացի մեկից, ինչպես կարող է նա բարեկամաբար տրամադրվել հայերի և Հայաստանի հանդեպ», - ասել է նախարարը:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, Մարդանովի խոսքերով` երկու երկրների ժողովուրդների միջև ահռելի անդունդ կա:
«Ես չգիտեմ, թե ինչ է գրված ձեր դասագրքերում, բայց կարծում եմ, որ հնարավոր չէ այդ հարցի պատասխանը գտնել մեկ օրում` մեկ միջոցառման ընթացքում: Նման հարցերի համար լուրջ ուսումնասիրություններ են պետք», - ասել է նա:
No comments:
Post a Comment