Friday, April 6, 2012

ԱՄՆ Պետդեպից զգուշացրել են Ադրբեջանին

Zham.am. 5-4-2012-Ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցիչ միջպետական հարաբերությունների գծով խորհրդական Ջոն Սիտիլիդիսն անդրադարձել է օրերս շրջանառվող այն լուրերին, որ Ադրբեջանն իր երկրի տարածքը տրամադրել է Իսրայելին՝ Իրանի ռազմավարական ու միջուկային օբյեկտներին հարված հասցնելու համար. «Ադրբեջանի տարածք հասնելու համար Իսրայելի կործանիչները պետք է անցնեն Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի օդային տարածքով: Սակայն վերջին 2 ու կես տարիներին Թուրքիայի կառավարությունը թշնամաբար է տրամադրված Իսրայելի հանդեպ: Սիրիայի կառավարությունը պատերազմական վիճակի մեջ է գտնվում Իսրայելի հետ: Իսկ Իրաքը ակնարկել է, որ թույլ չի տա իր տարածքը գործածել Իրանին հարվածներ հասցնելու համար”, - ասել է Սիտիլիդիսը `այս հիմքով եզրակացություններ անելով, որ համոզիչ չեն հնչում պնդումներըոր Ադրբեջանը կմասնակցի Իրանի դեմ հարվածին: Ըստ նրա`դժվար թե որևէ ադրբեջանցի առաջնորդ պատրաստ լինի գնալ նման ռիսկի. “ Ադրբեջանը պետք է զգույշ գործի և չսադրի Իրանին”,- զգուշացրել է Սիտիլիդիսը:

No comments: