Tert.am. 5-4-2012- Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշում է կայացրել 6 գերեզմանատներ ազգային փոքրամասնությունների վերադարձնելու մասին:
Հիմնադրամների խորհուրդը քննել է 5 համայնքներին պատկանող գերեզմանատները վերադարձնելու մասին դիմումները և հիմնվելով 2011 թ. օգոստոսին ընդունված հռչակագրի վրա, որոշում է կայացրել:
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, այս որոշմամբ իրական տերերին կվերադարձվեն Բեյօղլու թաղամասի հույն ուղղափառ եկեղեցին և դպրոցը, Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը, Քադըքյոյի Իսրայելի սինագոգի հիմնադրամը վերադարձնել:
Հիշեցնենք, որ հռչակագիրը ստորագրվել էր 2011 թ.-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից` քրիստոնեական ու հրեական եկեղեցիները և 1936 թ-ից բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ըստ այդ հրամանագրի` փոքրամասնություններին պետք է վերադարձվեն հիվանդանոցները, մանկատները, դպրոցները ու գերեզմանոցների տարածքները:
Friday, April 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment