նահանգի իրենց հողերն ապօրինի ձևով ուրիշներին հանձնելու համար: Հողի նոր տերերը պնդում են, թե իրենք գնել են հողերը, տեղեկացնում է Hurriyet-ը: Վիճահարույց տարածքը կազմում է 3,000 ակր` 4 գյուղերում` Աջար, Հեյբեթլի, Բալբաշի և Չաղիլ: Բոլոր գյուղերը գտնվում են Բաթման նահանգի Սասուն գավառում: Հայ համայնքը` իր 38 տնտեսություններով, ստիպված էր եղել գյուղերից դուրս գալ 25 տարի առաջ: Հայ համայնքի դատապաշտպանը ասել է, թե հողն ուրիշներին է տրվել կեղծված փաստաթղթերով: Ըստ նրա` կեղծ լինելն ապացուցում է այն, որ դրանց բնօրինակները չկան, միայն պատճեններ են: Իսկ իր պաշտպանյալները ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Աջարի գյուղապետն իր հերթին պնդել է, թե իրենք 1986-ին 1,300 ակր հողը գնել են հայ Իսա Դեմիրջիից: Տասնամյակներ առաջ հայերը ստիպված էին եղել գյուղերը թողնել և Ստամբուլ տեղափոխվել տարածքում թուրքական կառավարական ուժերի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության միջև բախումների արդյունքում, որոնք անտանելի վիճակ էին ստեղծել այդ շրջանում: Այժմ ևս պահանջատերերը մտահոգ են իրենց անվտանգության համար, ասել է նախկին հողատերերի ժառանգներից Օսման (Հովսեփ) Դեմիրջին: Այս գործով առաջիկա լսումը նախատեսվում է մայիսի 4-ին:
Saturday, April 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment