Wednesday, April 25, 2012

Իսրայելը հերքել է Ադրբեջանում օդանավակայաններ ձեռք բերելու մասին տեղեկությունը

«Լրագիր» 24-4-2012- Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջան կատարած այցի ժամանակ կտրականապես հերքել է այն տեղեկությունը, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում ձեռք է բերել մի շարք օդանավակայաններ, գրում է lenta.ru-ն: Լիբերմանի խոսքով, այդ տեղեկությունը ֆանտաստիկայի ոլորտից է եւ ոչ մի կապ չունի իրականության հետ: «Նման տեղեկություններ գրում են հարուստ երեւակայությամբ մարդիկ: Մամուլն էլ բազմաթիվ սպեկուլյացիաներ է հրապարակում», ասել է նախարարը: Լիբերմանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է իրանական հարցը, սակայն չի մանրամասնել զրույցի բովանդակությունը:

No comments: