Wednesday, April 25, 2012

Օբաման ցեղասպանությունների շարքում հայերին չի հիշել

Tert.am. 24-4-2012- ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Այլևս
երբեք» ելույթում հիշատակել է մի քանի ցեղասպանությունների մասին, Հոլոքոսթը համարել մարդկային բարբարոսությունների գագաթնակետը, սակայն Հայոց Ցեղասպանությանը չի անդրադարձել: ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել` արձագանքելով Օբամայի այս ելույթին: «Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում հնարավորություն ունի Ցեղասպանությունը նկարագրող իրական բառն օգտագործել` պատշաճորեն դատապարտելով և ոգեկոչելով Հայոց Ցեղասպանությունը»,- ասել է Արամ Համբարյանը: Որպես սենատոր և ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման բազմիցս կոչ էր արել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին` ինչպես հարկն է բնութագրել Ցեղասպանությունը և այն հանցագործություն որակել: 2008 թ-ի հունվարին Օբաման հայտարարել է. «որպես նախագահ ես կճանաչեմ Հայոց Ցեղասպանությունը»:

No comments: