Saturday, April 7, 2012

ԱՄՆ-ն և Պարսից ծոցի վեց երկրներ արդեն քննարկում են Իրանի դեմ ՀՀՊ միասնական համակարգի ստեղծումը

PanARMENIAN.Net - 6 ապրիլի 2012 - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Էր Ռիադում ԱՄՆ անվտանգության և Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի համատեղ համաժողովի առաջին նախարարական հանդիպմանն առաջարկել է ՀՀՊ համակարգ ստեղծել Իրանի բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար: Այդ առիթով Վաշինգտոնի հետ խորհրդակցում են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը, Օմանը և ԱՄԷ-ը: Ստեղծվելու է միասնական ռադարային ցանց և տեղեկատվություն փոխանակելու համակարգ: Իրանի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարել են ԱՄՆ և արաբական երկրների պլանը չընդունելու մասին, որոնք մտնում են պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ: Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ուշադիր քննարկեն ամերիկյան պլանը: Նրա խոսքով, Իրանի հետ բարեկամական կապեր ունեցող երկրները չպետք է աջակցեն նման պլանին:

No comments: