Tert.am. 28-4-2012- ԱՄՆ-ն մի քանի F-22 մոդելի կործանիչ ինքնաթիռ է տեղակայել Իրանի սահմանից 320կմ հեռավորության վրա` Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Դաֆրա ռազմաբազայում, գրում է The Jerusalem Post-ը` հղում անելով FOX news-ին: F-22-ը մինչ այժմ չի կիրառվել և համարվում է ԱՄՆ-ի առաջնակարգ կործանիչը. այն գրեթե անհնար է որսալ` շնորհիվ հատուկ համակարգի: Այս առիթով ԱՄՆ-ի Օդուժը հայտարարություն է տարածել, ըստ որի, կործանիչների տեղակայումը որևէ կապ չունի Իրանի միջուկային ծրագրերի շուրջ առկա տարաձայնությունների հետ և արվել է տարածաշրջանային գործընկերների հետ անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցության շրջանակներում: Սակայն կործանիչների թվի մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան:
Sunday, April 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment