News.am. 28-4-2012- Արցախի հանրապետությունում, հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել է երկրորդ թեկնածուն: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր` ապրիլի 28-ին, իր թեկնածությունն է առաջադրել Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին իր թեկնածությունն էր առաջադրել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է:
Sunday, April 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment