շաբաթ օրը Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե երկիրը անդունդի եզրին է հայտնվել. «Չեմ չափազանցում` Հայաստանը վերածվել է դժոխքի։ Ժողովրդի 98 տոկոսը թշվառության մեջ է ապրում` և՛ գյուղում, և՛ քաղաքում։ Ձեզ տալիս են 20 հազար դրամ ընտրակաշառք, ստանում են իշխանություն չորս-հինգ տարվա` չորս-հինգ տարվա մեջ նրանք ձեզանից յուրաքանչյուրի գրպանից խլում են 10 հազար դոլար: Հայաստանի բյուջեն երկուսուկես միլիարդ դոլար է։ Միջազգային ամենալուրջ փորձագիտական գնահատականներով` Հայաստանի բյուջեն պետք է լիներ յոթուկես միլիարդ դոլար։ Այսինքն` տարեկան հինգ միլիարդ դոլար Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, նրանից առաջ` Ռոբերտ Քոչարյանը, իր ամբողջ իշխանական բուրգը, գողանում է ձեզանից»։ Նրա խոսքով, եթե այս ընտրություններում հաղթի Հանրապետական կուսակցությունը` դրանով ապահովվելու է Սերժ Սարգսյանի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում։ Ըստ Տեր-Պետրոսյանի` 1998 թվականից մինչեւ օրս Հայաստանից մեկ միլիոն մարդ է հեռացել. «Մարդկանց հնարավորություն չեն տալիս շնչելու, մարդկանց թշվառության են մատնել։ Ստալինը զոռով էր մարդկանց տանում Յակուտսկ, Ալթայ, Սիբիր, հիմա Սերժ Սարգսյանը էնպիսի թշվառության է մատնել ժողովրդին, որ ժողովուրդը կամավոր է գնում հիմա նույն իրենց պապերի լագերները: Ոչ մի ներգաղթ չի կարող տեղի ունենալ, քանի դեռ Հայաստանից չեն արտագաղթել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը»: ՀԱԿ-ը Գառնիում մեծամասնական ընտրակարգով հենց այս կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանին է առաջադրել, ում օգտին էլ Կոնգրեսի ներկայացուցիչները գառնեցիներին կոչ էին անում քվեարկել:
Monday, April 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment