Monday, April 23, 2012

Հարևանների հետ չկարգավորված հարաբերությունները նրանց կեցվածքով է պայմանավորված. Դավութօղլու

Tert.am. 23-4-2012- Սիրիայի, Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը
չկարողանակը պայմանավորված է այդ երկրների հարձակողական և անզիջում կեցվածքով: Թուրքիային ուղղված սադրանքներին չպատասխանել չենք կարող: Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթը» Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, թե թուրքական իշխանությունները տապալել են «0 խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, Դավութօղլուն հայտարարել է. «Մենք շոու չենք անում, կոնկրետ քայլեր ենք անում»: Թուրք նախարարի խոսքերով` «0 խնդրի» քաղաքականությունն արդյունավետ է Հունաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ռումինիայի և Բուլղարիայի հետ հարաբերություններում: «0 խնդրի քաղաքականության հիմքում Աթաթուրքի խոսքերն են` խաղաղություն տանը, խաղաղություն աշխարհում: Բոլոր խնդիրները միաժամանակ լուծել հնարավոր չէ: Հարաբերությունների զարգացման համար միայն մեր բարի կամքն ու ջանքերը բավարար չեն: Մեր քաղաքականության հաջողությունը նաև հարևանների կեցվածքից, հարաբերությունների վրա ազդող պայմաններից է կախված: Հարևանների հետ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված մեր ցանկության վրա չեն կարող կատարվել անմեղ մարդկանց վրա բռնություն գործադրող, մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում: Կամ մենք չենք կարող մեր երկրին ուղղված սադրանքների դեմ ոչինչ չանել»,- ասել է նա: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Իսմեթ Բույուքաթամանը Դավութօղլուի 0 խնդրի քաղաքականությունը նրա ուժեղ երևակայության արդյունքն էր համարել:

No comments: