Saturday, April 7, 2012

Մ. Բրայզա.Վստահության առկայության պայմաններում ԼՂ հարցում բեկում կարձանագրվի

Panorama.am. 6-4-2012-«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում բեկում կարձանագրվի այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հստակ վստահություն լինի»,- այս մասին «1նյուզ.ազ»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա կարծիքով, ներկայումս բանակցային սեղանին դրված է բավականին հաջող փաստաթուղթ, որը համանախագահների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Վերջինիս խոսքերով, հնարավոր է, որ բանակցային պրոցեսում բեկում արձանագրվի մոտ ժամանակներս, սակայն դրան հասնելու համար, նախագահների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուց բացի, պետք է այդ վստահությունը ստեղծվի նաև երկու հասարակություններում:

No comments: